Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը, ով ասյօր կարիերայում իր 70-րդ տիտղոսը նվաճեց, հայտարարել է, որ հաղթանակը տոնելու ժամանակ չունի.
«Հաղթանակս տոնելու ժամանակ չունեմ: Այսօր «Ռեալ»-ը խաղալու է «Բարսելոնա»-ի հետ: Այնուհետև կընթրեմ ընտանիքիս հետ: Մրցաշրջանի այս հատվածում ինչ-որ բան տոնելու ժամանակ պարզապես չկա»,- 30-ամյա թենիսիստի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հարկ է նշել, որ Ռաֆաել Նադալը Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու է: Այսօր Մոնտե-Կարլոյի «Մասթերս»-ում տարած հաղթանակով իսպանացին մի շարք ռեկորդներ գրանցեց: Մասնավորապես, Նադալը ռեկորդային 50-րդ տիտղոսը նվաճեց հողածածկի մրցաշարերում, ինչպես նաև դարձավ առաջին թենիսիստը, որը մեկ մրցաշարում 10 տիտղոս է նվաճում: