Մոնտե-Կարլոյում ընթացող «Մաթերս» կարգի մրցաշարի կիսաեզրափակչում իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆաել Նադալը հաղթանակ դարավ Դավիդ Գոֆենի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Այդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում 44-րդը կլինի Նադալի համար, ինչը շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի ռեկորդի կրկնություն է: Սերբ Նովակ Ջոկովիչի հաշվին կա 43 եզրափակիչ:
Իսկ հա «Մասթերս» մրցաշարերում տարած հաղթանակների քանակով առավելություն ունի Ջոկովիչը՝ 30 հաղթանակով: Նադալի հաշվին կա 28, իսկ Ֆեդերերի հաշվին՝ 26 հաղթանակ:
Ավելացնենք, որ Մոնտե-Կարլոյի «Մասթերս» մրցաշարի եզրափակչում Ռաֆա Նադալը ուժերը կչափի իր հայրենակից Ալբերտ Ռամոսի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին: