Նովակ Ջոկովիչը գլխավորում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի նոր աղյուսակը

05 Օգոստոսի 2019 18:07
Նովակ Ջոկովիչը գլխավորում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի նոր աղյուսակը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, այս մասին տեղեկանում ենք ասոցիացիայի պաշտոնական կայքից:

Առաջին հորիզոնականը 12,415 միավորով շարունակում է զբաղեցնել Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստին հաջորդում է Ռաֆայել Նադալը, որն ունի 7945 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը՝ 7460 միավորով:

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի աղյուսակի առաջին տասնյակը՝

1. Նովակ Ջոկովիչ - 12,415
2. Ռաֆայել Նադալ - 7945
3. Ռոջեր Ֆեդերեր - 7460
4. Դոմինիկ Տիմ - 4755
5. Ստեֆանոս Ցիցիպաս - 4045
6. Կեի Նիսիկորի - 4040
7. Ալեքսանդր Զվերյև - 4005
8. Կարեն Խաչանով - 2890
9. Դանիլ Մեդվեդև - 2745
10. Կևին Անդերսոն - 2500


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: