«Ռոլան Գարոս». գործող չեմպիոն Հալեպը պարտվել է 17-ամյա թենիսիստուհուն

06 Հունիսի 2019 16:30
«Ռոլան Գարոս». գործող չեմպիոն Հալեպը պարտվել է 17-ամյա թենիսիստուհուն

Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը, չի կարողացել դուրս գալ «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակիչ: 

27-ամյա մարզուհին պարտվել է 2:6, 4:6 հաշիվներով Ամանդա Անիսիմովային: 

Դիմակայությունը տևել է 1 ժամ 8 րոպե: 

Անիսիմովան առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտ»-ի կիսաեզրափակիչ փուլ: 

Եզրափակիչ դուրս գալու համար 17-ամյա ամերիկուհին կպայքարի Ավստրալիայի ներկայացուցիչ Էշլի Բարտի հետ, ով 6:3 և 7:5 հաշվով հաղթել է Մեդիսոն Կիսին: 

Հալեպ - Անիսիմովա` 2:6, 4:6


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: