Մայամիում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարը մոտենում է վերջնագծին: Մրցաշարի հաղթողի կոչումը եզրափակիչ դիմակայությունում կվիճարկեն թենիսի երկու հսկաներ Ռաֆաել Նադալը և Ռոջեր Ֆեդերերը:
Կիսաեզրափակիչ խաղերում Նադալը 6:1 7:5 հաշվով պարտության էր մատնել իտալացի Ֆաբիո Ֆոնինիին, իսկ Ֆեդերերը 6:4, 6:7, 6:3 հաշվով առավելության էր հասել ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ:
Եզրափակիչ խաղը նախատեսված է ապրլի 2-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա կլինի Նադալի և Ֆեդերերի 3-րդ դիմակայությունը: Նախորդ անգամ թենիսիստները հանդիպել էին «Australan Open»-ի եզրափակչում և «Ինդիան-Ուելս»-ի կիսաեզրափակչում: Երկու դեպքերում էլ հաջողությունը ուղեկցել էր 35-ամյա Ֆեդերերին: