Միշտ լաց եմ լինում, երբ ինքնաթիռի մեջ ֆիլմ եմ դիտում. Ֆեդերեր

07 Փետրվարի 2019 13:10
Միշտ լաց եմ լինում, երբ ինքնաթիռի մեջ ֆիլմ եմ դիտում. Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչպիսի էմոցիոնալությամբ է ինքնաթիռում ֆիլմեր դիտում:

«Երբ ինքնաթիռում ֆիլմ եմ դիտում, գրեթե միշտ լաց եմ լինում: Շատ անհարմար է, երբ հուզված ֆիլմ ես դիտում, մեկ էլ հանկարծ բորտուղեկցորդուհին հարցնում է, թե արդյոք չեմ ցանկանում ինչ-որ բան խմել: Ես հանում եմ ականջակալներս, բարձրացնում աչքերս և նկատում, որ արցունքներս հոսում են: 

Էմոցիաներն իսկապես հրաշալի են: Դա գիտակցել եմ, երբ առաջին անգամ հաղթեցի թենիսի մրցաշարում»,- 37-ամյա մարզիկի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: