Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հրաժարվել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ մրցախաղից: Նշենք, որ կողմերի միջև հանդիպումը պետք է կայանար Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարի երրորդ տեղի շրջանակում:
Իսպանացի թենիսիտը հայտնել է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո իր համար բարդ է եղել 3 սեթանոց խաղի մասնակցել: Դրա համար էլ որոշել է հանգստանալ և պատրաստվել Ավստրալիայի Բաց առաջնությանը:
Հիշեցնենք, որ Խաչանովը կիսաեզրափակչում զիջել էր սերբ Նովակ Ջոկովիչին: