Դևիսի գավաթ. Խորվաթիան դարձավ մրցաշարի հաղթող

25 Նոյեմբերի 2018 20:31
Դևիսի գավաթ. Խորվաթիան դարձավ մրցաշարի հաղթող

Լոնդոնում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկությունը: Եզրափակիչ խաղում Խորվաթիան ներկայացնող Մարին Չիլիչը 7:6 (7:3), 6:3, 6:3 հաշվով հաղթել է ֆրանսիացի Լյուկ Պուին:

Թենիսիստների միջև հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե: Աշխարհի 7-րդ ռակետի հաղթանակի շնորհիվ հաշիվը դարձել է 3:1, և խորվաթները պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել են չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականն առաջին անգամ Դևիսի գավաթի հաղթող էր դարձել 2005 թվականին: Այդ ժամանակ թիմն առավելության էր հասել Սլովակիայի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: