Ռոնալդուն ներկա է եղել Ջոկովիչի խաղին (տեսանյութ)

13 Նոյեմբերի 2018 17:56
Ռոնալդուն ներկա է եղել Ջոկովիչի խաղին (տեսանյութ)

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, օգտվելով հավաքականների խաղերով պայմանավորված դադարից, ներկա է գտնվել Լոնդոնում անցկացվող թենիսի ATP շարքի մրցաշարին, որտեղ մասնակցում է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:

Սերբ թենիսիստի խաղը Ռոնալդուն դիտել է ընկերուհու և որդու հետ միասին: Այս մասին տեղեացնում է Tennis TV-ն:

Իր առաջին խաղում Ջոկովիչը հանդիպել է ամերիկացի թենիսիստ Ջոն Իզներին և հաղթանակ տոնել:

Հավելենք, որ 2018 թվականին Ջոկովիչը հաղթել է «Ուիմբլդոն»-ում, US Open-ում և ևս 2 «Մասթերս» շարքի մրցաշարում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: