ATP. Խաչանովը բարձրացել է 11-րդ հորիզոնական, Ջոկովիչն՝ 1-ին ռակետ

05 Նոյեմբերի 2018 11:35
ATP. Խաչանովը բարձրացել է 11-րդ հորիզոնական, Ջոկովիչն՝ 1-ին ռակետ

ATP-ն այսօր ներկայացրել է թենիսիստների դասակարգման թարմացված աղյուսակը: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձել է 1-ին ռակետը, իսկ Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքերը և այժմ 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հիշեցնենք, որ հայկական արմատներով թենիսիստը երեկ 7:5, 6:4 հաշվով առավելության էր հասել Ջոկովիչի նկատմամբ և նվաճել էր Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Վարկանշային աղյուսակ, լավագույն տասնյակ.

1.  Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 8045

2 . Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 7480

3.  Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6020

4. Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա)` 5300

5. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 5085

6.. Քևին Անդերսոն (ՀԱՀ)` 4310

7. Մարին Չիլիչ (Խորվաթիա)` 4050

8. Դոմինիկ Թիմ (Ավստրիա)` 3895

9. Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)` 3390

10. Ջոն Իսներ (ԱՄՆ)`  3155


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: