Փարիզի «Մասթերս». Խաչանովը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց չեմպիոնի կոչումը

04 Նոյեմբերի 2018 19:53
Փարիզի «Մասթերս». Խաչանովը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց չեմպիոնի կոչումը

Փարիզում ավարտին մոտեցավ թենիսի «Մասթերս» շարքի հերթական մրցաշարը: Եզրափակչում ուժերը չափեցին Նովակ Ջոկովիչը և Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը:

Հայկական արմատներով թենիսիստը երկու սեթի արդյունքում՝ 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ Ջոկովիչի նկատմամբ և նվաճեց մրցաշարի չեմպիոնի կոչումը: 

Նշենք, որ հանդիպումը տևեց մոտ 2 ժամ: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: