Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

03 Նոյեմբերի 2018 20:05
Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարում շարունակում է հաջող ելույթներ ունենալ Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը:

Հայկական արմատներով թենիսիստը կիսաեզրափակչում 6:4, 6:1 հաշվով առավելության է հասել Դոմինիկ Տիմի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Խաղը տևել է 1 ժամ 10 րոպե:

Հավելենք, որ Խաչանովը եզրափակչում կմրցի Ռոջեր Ֆեդերեր - Նովակ Ջոկովիչ զույգի հաղթողի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: