Ֆեդերերը չի պատրաստվում ավարտել կարիերան

18 Հունիսի 2018 19:49
Ֆեդերերը չի պատրաստվում ավարտել կարիերան

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է 2019 թվականի իր պլանների մասին։

«Նախատեսում եմ շարունակել թենիս խաղալը։ Իհարկե, երբ ավելի տարիքով ես դառնում, չես կարող երաշխիք տալ։ Հաջորդ տարի կարող եմ խաղալ նաև գրունտի վրա։ Եթե ցանկանամ պայքարել «Ռոլան Գարոս»-ում հաղթելու համար, ապա ստիպված կլինեմ շատ աշխատել»,- Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: