Ֆեդերերը հաղթեց Շտուտգարտի մրցաշարում և դարձավ աշխարհի առաջին ռակետ

18 Հունիսի 2018 16:24
Ֆեդերերը հաղթեց Շտուտգարտի մրցաշարում և դարձավ աշխարհի առաջին ռակետ

Ավարտվեց Շտուտգարտում անցկացվող թենիսի մրցաշարը, որին մասնակցում էին մի շարք աստղային թենիսիստներ:

Այսօր տեղի ունեցած եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը երեք սեթի արդյունքում՝ 6:4, 7:6 հաշվով, հաղթեց Կանադան ներկայացնող Միլոշ Ռաոնիչին և նվաճեց կարիերայում իր 98-րդ տիտղոսը:

Այս հաղթանակից հետո 36-ամյա թենիսիտը 8920 միավորով գլխավորեց ATP-ի վարկանշային աղյուսակը:

Նշենք, որ աշխարհի արդեն նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը երկրորդն է՝ 8770 միավորով:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: