Ֆրանսիայում շարունակվում է «Մեծ Սաղավարտ»-ի հերթական մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի 2018 թվականի առաջնությունը:
Այսօր տեղի ունեցած կիսաեզրափակիչ խաղում Դոմինիկ Թիմը 7:5, 7:6, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 72-րդ ռակետ Մարկո Չեկինատոյին և դուրս եկավ եզրափակիչ:
Նշենք, որ րոպեներ անց մեկնարկող կիսաեզրափակիչ մյուս խաղում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կմրցի արգենտինացի թենիսիստ Մարտին Դել Պոտրոյի հետ: