Barcelona Open. Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել առաջին փուլում

26 Ապրիլի 2018 14:59
Barcelona Open. Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել առաջին փուլում

Բարսելոնայում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում հայկական արմատներով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել:

Խաչանովը 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել արգենտինացի Լեոնարդո Մայերի նկատմամբ և 1/8 եզրափակչում է:

1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի բելգիացի Դավիթ Գոֆինը:

Նշենք, որ առաջին փուլը հաջողությամբ հաղթահարել են նաև Դոմինիկ Թիմը, Գրիգոր Դիմիտրովը և Ռաֆայել Նադալը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: