Թենիսի Մոնտե Կարլոյի «Մաստերս 1000» շարքի մրցաշարի 2-րդ շրջանում հանդիպել են աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը։
Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել՝ 6։3, 6։2։ Քառորդ եզրափակիչում իսպանացու մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Թիմը։
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4,8 միլիոն եվրո: