Երեխաներս լիմոնադ են վաճառում Ինդիան Ուելսի ընթացքում և երեկ նույնիսկ 70 դոլար աշխատել են. Ֆեդերեր

13 Մարտի 2018 12:14
Երեխաներս լիմոնադ են վաճառում Ինդիան Ուելսի ընթացքում և երեկ նույնիսկ 70 դոլար աշխատել են. Ֆեդերեր

«Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի բազմակի հաղթող, Ինդիան Ուելսի հնգակի և գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչով է զբաղվում իր ընտանիքն ազատ ժամանակ:

«Մենք մի քանի տարի է, ինչ տուն ենք վարձում այստեղ: Երեխաները խաղում են լողավազանում, լիմոնադ են վաճառում փողոցում: Երեկ նրանք նույնիսկ 70 դոլար են աշխատել: Ցավոք, ես բաց թողեցի դա, որովհետև ողջ ժամանակս վատնել եմ մրցաշարի վրա: Երեխաներս գերազանց ժամանակ են անցկացրել: Հարևանները շռայլ են գտնվել նրանց նկատմամբ: Ամեն ինչ շատ ուրախ է անցնում նրանց համար»,- շվեյցարացու խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ֆեդերերը շարունակում է պայքարը Ինդիան Ուելսում: Շվեյցարացին 1/8 եզրափակչում կհանդիպի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: