Հպարտանում եմ Մեսսիով և հույս ունեմ, որ նա կդառնա աշխարհի չեմպիոն. Դել Պոտրո

12 Մարտի 2018 15:07
Հպարտանում եմ Մեսսիով և հույս ունեմ, որ նա կդառնա աշխարհի չեմպիոն. Դել Պոտրո

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն հույս ունի, որ իր հայրենակից Լիոնել Մեսսին, ով պաշտպանում է «Բարսելոնա»-ի և «ալբիսելեստե»-ի գույները, կկարողանա դառնալ աշխարհի չեմպիոն:

«Կարծում եմ՝ բոլորն են ցանկանում, որպեսզի Մեսսին դառնա աշխարհի չեմպիոն: Ֆուտբոլային աշխարհն ունի դրա կարիքը: Իմ երկրում մեծ են սպասելիքները հավաքականից Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում: Հասկանում եմ, թե որքան մեծ ճնշում կա ֆուտբոլիստների վրա: Նույնը զգում ենք, երբ հանդես ենք գալիս Դեվիսի գավաթում:

Լեոն գերազանց տղա է, ով արժանի է հաջողության: Նա շատ բան է անում Արգենտինայի համար: Հպարտանում եմ Մեսսիով և հույս ունեմ, որ Արգենտինայի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն»,- Դել Պոտրոյի խոսքերն է մեջբերում Sport 360-ը:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: