ATP 500. Խաչանովը պարտվեց Լյուկա Պույին և դուրս մնաց մրցաշարից

28 Փետրվարի 2018 18:50
ATP 500. Խաչանովը պարտվեց Լյուկա Պույին և դուրս մնաց մրցաշարից

Թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայում ընթացող ATP 500 մրցաշարի երկրորդ շրջանում 4:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել է Լյուկա Պույին: 

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 40 րոպե: 

Հիշեցնենք, որ հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստը 3 օր առաջ Մարսելում կայացած ATP-ի մրցաշարի եզրափակչում հաղթել էր Պույին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: