Ռոջեր Ֆեդերերը Laureus-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն մարզիկ

28 Փետրվարի 2018 12:02
Ռոջեր Ֆեդերերը Laureus-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն մարզիկ

«Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերում 29 անգամ չեմպիոնի կոչումը նվաճած Ռոջեր Ֆեդերերը Laureus հեղինակավոր մրցանակաբաշխության վարկածով հաղթել է «տարվա լավագույն մարզիկ» և «տարվա վերադարձ» անվանակարգերում:

36-ամյա շվեյցարացի թենիսիստը յոթամսյա դադարից հետո նախորդ տարի հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում:

Նշենք, որ տարվա լավագույն մարզիկի մրցանակի համար պայքարում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն (ֆուտբոլ), Մո Ֆարահը (ատլետիկա), Լուիս Հեմիլթոնը (Ֆորմուլա 1) և Ռաֆայել Նադալը (թենիս):

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:

Ավելացնենք, որ «տարվա վերադարձ» անվանակարգում նոմինացվել էր նաև «Բարսելոնա»-ն, ով 2017 թվականին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում պատմական քամբեք իրականացրեց՝ հաղթելով ՊՍԺ-ին 6:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: