Ռոջեր Ֆեդերերը կրկին աշխարհի առաջին ռակետն է

19 Փետրվարի 2018 11:01
Ռոջեր Ֆեդերերը կրկին աշխարհի առաջին ռակետն է

ATP-ն հրապարակել է թենիսիստների համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը:

Ինչպես և սպասվում էր, 10,105 միավորով աշխարհի առաջին ռակետը երկար դադարից հետո շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է: 36-ամյա թենիսիստը դարձավ թենիսի պատմության ամենատարեց առաջին ռակետը:

Ֆեդերերին հաջորդում են Ռաֆայել Նադալը, Մարին Չիլիչը, Գրիգոր Դիմիտրովն ու Ալեքսանդր Զվերեվը: Նովակ Ջոկովիչը 14-րդն է, Էնդի Մարեյը՝ 20-րդը: Դասակարգման ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: