Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայում ընթացող թենիսի բաց առաջնությունում: Այս մասին հաղորդում է RT-ը:
Մրցաշարի 1-ին շրջանում Խաչանովը հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Պետեր Պոլանսկուն՝ 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4: Մրցախաղը տևել է 2 ժամ 31 րոպե:
2 շրջանում 21-ամյա թենիսիստի մրցակիցը կլինի Խուան Մարտին դել Պոտրո և Ֆրենսիս Տիաֆո զույգի հաղթողը: