Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը անդրադարձել է Դոհայի մրցաշարի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ հաղթանակին:
«Իհարկե, սա տարին մեկնարկելու լավագույն տարբերակներից է: Ուղղակի երազանք է մեկնարկել գլխավոր հակառակորդի նկատմամբ հաղթանակով: Էնդիի դեմ մրցապայքարում մինչև եզրափակիչ հարվածը չպետք է վստահ լինել ոչնչում: Այնպես որ, 3 սեթը 3 ժամ վիճարկելը տարօրինակ չէ մեզ համար:
Ֆիզիկապես շատ ծանր հանդիպում էր: Երկուսիս էլ ժամանակ է հարկավոր վերականգնվելու և Ավստրալիայի բաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Այս հաղթանակը շատ կարևոր է ինձ համար, քանի որ 2016թ. վերջին 3 ամսում ինձ վստահ չէի զգում կորտում»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ESPN-ը: