Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթեց Պեկինում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում:
Եզրափակչում Նադալի մրցակիցը ավստրալացի Նիկ Կիրգիոսն էր: Իսպանացին 2 սեթի արդյունքում 6:2, 6:1 հաշվով առավելության հասավ և հռչակվեց մրցաշարի չեմպիոն:
Հիշեցնենք, որ սա Նադալի երկրորդ հաղթանակն էր Չինաստանի բաց առաջնությունում: Աշխարհի առաջին ռակետը մրցաշարի չեմպիոն էր հռչակվել նաև 12 տարի առաջ՝ 2005 թվականին: