Հայ մարզիկները ոսկի, արծաթ և բրոնզ են նվաճել բազկամարտի աշխարհի առաջնությունում

12 Սեպտեմբերի 2017 15:11
Հայ մարզիկները ոսկի, արծաթ և բրոնզ են նվաճել բազկամարտի աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացել է բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցել է 55 երկրի շուրջ 1200 մարզիկ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ են նվաճել:

Մինչև 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձել է հաղթող (աջ ձեռք) և բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):

Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճել է արծաթե մեդալ (աջ ձեռք):

Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացել էր 11 մարզիկով: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: