Մեդալների հաշվարկով Հայաստանը 26-րդ երկիրն է ամառային Ունիվերսիադայում

31 Օգոստոսի 2017 14:05
Մեդալների հաշվարկով Հայաստանը 26-րդ երկիրն է ամառային Ունիվերսիադայում

Թայփեյում անցկացված 29-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին 131 երկրներ 21 մարզաձևերում խաղարկեցին մեդալների 275 հավաքածու: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցել են յոթ մարզաձևի, նվաճել 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը:

Մեդալների հաշվարկով առաջին եռյակը կազմել են Ճապոնիան (37-27-37), Կորեան (30-22-30), Չինական Թայփեյը (26-34-30):

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքից.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: