Ցավալի է՝ 2018 թ. օլիմպիական խաղերի ուղեգիր կարելի է ձեռք բերել միայն Բաքվի մրցաշարում. Հակոբ Սերոբյան

29 Օգոստոսի 2017 17:20
Ցավալի է՝ 2018 թ. օլիմպիական խաղերի ուղեգիր կարելի է ձեռք բերել միայն Բաքվի մրցաշարում. Հակոբ Սերոբյան

2018 թվականին Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար մարմնամարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսել է հնարավոր մասնակցության մասին:

«Սովորաբար, պատանիներն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում: Սակայն հաջորդ տարի պատանիների աշխարհամասի առաջնությունը նախատեսված է օգոստոսին՝ չնայած նախորդ տարիներին այն միշտ անցկացվել է գարնան ամիսներին: Հաջորդ տարվա ծրագրում ավելացվել է առանձին որակավորման մրցաշար, որն անցկացվելու է Բաքվում: Սա ցավալի նորություն է մեզ համար: Այդ մրցաշարը միակն է լինելու օլիմպիականն խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար: Մենք պատրաստ ենք մեկնել Բաքու, միայն, եթե մեր անվտանգությունը երաշխավորեն: Մենք երեք հրաշալի պատանի ունենք, որոնցից մեկը 99 տոկոսով կարող է վարկանիշ նվաճել:

Այս տարի ես Բաքվում մասնակցելու եմ կոնգրեսի, որի ընթացքում ընտրելու ենք Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին: Թեկնածուներից մեկն ադրբեջանցի է: Կոնգրեսի ընթացքում ես բարձրացնելու եմ մեր անվտանգության հարցը: Հակառակ դեպքում պետք է ամեն ինչ անենք, որ մեզ օլիմպիական խաղերի վարկանիշ ընձեռեն: Բոլորը գիտեն և ասում են, որ մեր տղաները կարող են այն ձեռք բերել»,- Հակոբ Սերոբյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: