ԱԱ. Եռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտել է ելույթը

28 Սեպտեմբերի 2019 23:23
ԱԱ. Եռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտել է ելույթը

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից:

Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ:

Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: