Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն. Հովհաննես Բաչկով

30 Հունիսի 2019 23:42
Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն. Հովհաննես Բաչկով

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովը (64 կգ) պարգևատրման արարողությունից հետո պատմել է տպավորությունների մասին:

«Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն: Այս հաղթանակս տարիների իմ անցած ճանապարհն է: Սա ևս մեկ ուղի է դեպի նորանոր հաջողություններ: Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար պետք էր այս հաղթանակը: Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է, որպեսզի բրոնզե մեդալս դարձնեմ ոսկե»,- Բաչկովի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:

Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը 3:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիային:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: