Եվրոպական խաղեր. Հայաստանը 11-րդն է մեդալային հաշվարկում

30 Հունիսի 2019 20:43
Եվրոպական խաղեր. Հայաստանը 11-րդն է մեդալային հաշվարկում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում:

Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից:

Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում:

Փակման հանդիսավոր արարողությունը հունիսի 30-ին է և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: