Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ

28 Հունիսի 2019 22:07
Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը երկրորդ Եվրոպական խաղերում դուրս է եկել եզրափակիչ:

49 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտել է իռլանդացի Ռեգան Դալիի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարել:

Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պայքարելու է վրացի Սախիլ Ալախվերդովի հետ։

 

Հունիսի 28-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում։

Այսօր ռինգ դուրս կգա նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: