Պատանեկան օլիմպիական խաղեր. Սահակ Հովհաննիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

13 Հոկտեմբերի 2018 11:19
Պատանեկան օլիմպիական խաղեր. Սահակ Հովհաննիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ։ Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/ նախնական երկու փուլերում մեկական հաղթանակ ու պարտություն գրանցելով, այնուհետև երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց մեքսիկացի Միգել Ան Ուգալդեին և արժանացավ բրոնզե մեդալի: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Լողորդ Արթուր Բարսեղյանը 100մ ազատ լողաոճի նախնական փուլը հաղթահարեց 51․33 վայրկյանում և մտավ կիսաեզրափակիչ։ Այս արդյունքը Հայաստանի պատանեկան նոր ռեկորդ է։

Հիշեցնենք, որ Արթուրը նույն ՝ ազատ ոճի 50 մ տարածության կիսաեզրափակիչը անցել էր 22․69 վայրկյանում,որը Հայաստանի մեծահասակների նոր բարձրագույն նվաճում է։

Այսպիսով Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերում արդեն սահմանել է հանրապետական երկու ռեկորդ։ 

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ծանրամարտի աղջիկների մրցաշարում Հայաստանից իր ունակությունները կդրսևորի Լիանա Գյուրջյանը(+63կգ)։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: