Պատանեկան օլիմպիական խաղեր. Յուլիա Վոդոպյանովան դուրս եկավ եզրափակիչ

11 Հոկտեմբերի 2018 11:25
Պատանեկան օլիմպիական խաղեր. Յուլիա Վոդոպյանովան դուրս եկավ եզրափակիչ

Բուենոս Այրեսում շարունակվում է ընթանալ պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Այս մասին հաղորդում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակեց առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չմտավ: 

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովայի գործերը հաջող են ընթանում: Նա բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին: 

Տատամի ելավ նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ): Նա առաջին իսկ մենամարտում պարտվեց բելգիացի մրցակցին և դուրս մնաց պայքարից: 

Հոկտեմբերի 11-ին ասպարեզ կելնի մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: