Գոռ Նազարյանը հաղթել է մուայթայի հեղինակավոր մրցաշարում

28 Սեպտեմբերի 2017 12:45
Գոռ Նազարյանը հաղթել է մուայթայի հեղինակավոր մրցաշարում

Անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչեց որպես մարզաձև և որոշեց, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձև: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրտավական ծառայությունը

Մարզաձևը տարածելու և զարգացնելու ուղղությամբ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան բավականին մեծ աշխատանք է ծավալում դեռ 2015 թվականից ու այդ ընթացքում հաջողությունների հասել է ոչ միայն սիրողական, այլև պրոֆեսիոնալ մակարդակներում:

Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում 4-դ տեղը զբաղեցրած և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցեց «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին և միավորներով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին:

Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: