Վեց հրաձիգ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

15 Մայիսի 2017 14:10
Վեց հրաձիգ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Սակայն մինչև տարվա գլխավոր ստուգատեսը, մարզիկները լավագույնի կոչման համար պայքարեցին Հայաստանի առաջնությունում: Այս մասին հաղորդում  ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

«Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը և Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ՝ առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից:

Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում, կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին:

Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաև Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա երկու վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասել է հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Նշենք, որ աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: