Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունում

13 Մայիսի 2017 21:55
Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունում

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը մարզիկները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան) նախնական փուլում խոցելով 414,9 նիշ՝ Հայաստանի մեծահասակների և երիտասարդների նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարիամ Միքայելյանին` 414.5 միավոր:

Մրցանակային տեղեր զբաղեցրին.                         

Օդամղիչ հրացան. տղաներ, 60 կրակոց. Նարեկ Ադամյան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան

Օդամղիչ հրացան. աղջիկներ, 40 կրակոց. Անուշ Նալբանդյան, Ալլա Պողոսյան, Մարիամ Սահակյան

Վազող թիրախ նորմալ վազք. տղաներ, 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Հովհաննես Աբրահամյան, Արթուր Պետրոսյան

Վազող թիրախ նորմալ վազք. աղջիկներ, 20+20 կրակոց. Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան, Մերի Հարությունյան:

Վաղը հրաձիգները կմրցեն 10 մ օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ` խառը վազք վարժություններում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: