Ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը

12 Մարտի 2017 15:23
Ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մրցումային վերջին օրը կրակագիծ դուրս եկավ Հայաստանի 7 ներկայացուցիչ: Մեր մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց անցնել եզրափակիչ:

Տղամարդիկ. 10 մ օդամղիչ հրացան, մեծահասակների պայքարի որակավորման փուլ. Սուրեն Բերյան՝ 24-րդ հորիզոնական, Քրիստիան Լաուեր՝ 61-րդ, Հրաչ Բաբայան` 62-րդ: Տղամարդկանց եռյակը թիմային պայքարում գրավեց 15-րդ տեղը:

Կանայք. 10 մ օդամղիչ ատրճանակ, որակավորման փուլ. Էլմիրա Կարապետյան՝ 19-րդ տեղ:

Խառը թիմային զույգ, 10 մ օդամղիչ ատրճանակ. Էլմիրա Կարապետյան-Նորայր Առաքելյան՝ 18-րդ տեղ:

Երիտասարդներ. 10 մ վազող թիրախ` խառը վազք. Հովհաննես Խաչատրյան 11-րդ հորիզոնական:

Մեծահասակներ. Լիլիթ Մկրչյան-Հովհաննես Խաչատրյան խառը թիմային զույգը, վազող թիրախ վարժությունում 7-րդն էր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: