Եվրոպայի հրաձգության առաջնություն. Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը

11 Մարտի 2017 21:38
Եվրոպայի հրաձգության առաջնություն. Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 5 մարզիկներ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մեծահասակների պայքարում 67 մասնակիցների շարքում գրավեց 62-րդ հորիզոնականը: Նույն ձևում Քրիստիան Լաուերը 61-րդն է, իսկ Սուրեն Բերյանը` 24-րդը: Մեր մարզիկներից ոչ մեկ չհաղթահարեց որակավորման փուլը: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում Էլմիրա Կարապետյանը 19-րդ տեղում էր և կարողացավ մտնել եզրափակիչ: Վազող թիրախ խառը վազք երիտասարդների պայքարում Հովհաննես Խաչատրյանը միայն 11-րդ տեղում էր:

Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 13 մարզիկներ: Միայն Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ ձևում կարողացավ դառնալ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: