«Մրցակիցներս ավելի փորձառու էին». Եվրոպայի փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյան

11 Մարտի 2017 16:25
«Մրցակիցներս ավելի փորձառու էին». Եվրոպայի փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյան

Հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը խոսել է հին աշխարհամասի առաջնության մասին: «Առաջին անգամ էր, որ մասնակցում էի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Թեպետ արդեն հասկացա, որ անհնարին չէ պայքար մղել: Պետք է քիչ-քիչ առաջ գնալ և պայքարել: Մրցակիցներս ինձնից ավելի տարիքով են, ավելի շատ մեդալներ ունեն, սակայն անհնարին ոչինչ չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում 12 մրցակցուհուց խոցելով 369 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակչում 8:6 հաշվով Լիլիթը առավելության է հասել ռուս Օլգա Ստեպանովայի նկատմամբ: Իսկ եզրափակչում 6:2 հաշվով զիջել է ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: