Հայ հրաձիգները անհաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում

10 Մարտի 2017 19:07
Հայ հրաձիգները անհաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում

Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել մեծահասակները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց մրցաշարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանը ներկայացրեց Նորայր Առաքելյանը, ով որակավորման փուլում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը և եզրափակիչ դուրս գալ չկարողացավ:

Երեկ երիտասարդների խառը թիմային պայքարում 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում Հայկ Բաբայանին և Ալլա Պողոսյանին նույնպես չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: