Հրաձգության Եվրոպայի առաջնություն. Զավեն Իգիթյանը մոտ էր մեդալ նվաճելուն

09 Մարտի 2017 18:32
Հրաձգության Եվրոպայի առաջնություն. Զավեն Իգիթյանը մոտ էր մեդալ նվաճելուն

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Զավեն Իգիթյանը որակավորման փուլից 7-րդ տեղով անցավ եզրափակիչ: Նա հավակնում էր մեդալի, սակայն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել: Այսօր երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտել է Ալլա Պողոսյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում նա ցույց է տվել 37-րդ արդյունքը:

Նախորդ օրը երիտասարդների մրցաշարում 10 մ օդամղիչ հրացան ձևում հանդես էին եկել Նարեկ Ադամյանը (31-րդ տեղ), Հայկ Բաբայանը (45-րդ), Վրեժ Թորոսյանը (52-րդ): Նրանց չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:

Քիչ անց խառը թիմային պայքարում 10 մ հրացան մրցաձևում կրակագիծ կելնեն երիտասարդներ Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: