Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

28 Փետրվարի 2017 16:49
Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:

«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երևանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով և զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաև մրցանակային տեղ գրավելու»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսևորում.

«Նոր զենք ենք ձեռք բերել: Հրաչը դրանով լավ արդյունք է ցույց տալիս: Կարծում եմ` նա պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»:

 

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.

Տղամարդիկ

Հրացան/մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան Լաուեր
Հրացան/երիտասարդներ`  Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան

Ատրճանակ/մեծահասակներ` Նորայր Առաքելյան
Ատրճանակ/երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան

Վազող թիրախ/երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան

Կանայք

Հրացան/երիտասարդներ` Ալլա Պողոսյան

Ատրճանակ/մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան

Վազող թիրախ/մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան

Մարզիչներ` Սեյրան Նիկողոսյան, Անդրանիկ Այվազյան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: