Հայտնի են նետաձգության Հայաստանի առաջնության հաղթողները

26 Փետրվարի 2017 20:51
Հայտնի են նետաձգության Հայաստանի առաջնության հաղթողները

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկաց տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը: Ընդհանուր առմամբ մասնակցեց 77 մարզիկ: Նրանք մրցեցին 18 մետր մրցատարածությունում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի չեմպիոններ հռչակվեցին Վիգեն Սմբատյանը, Հրաչիկ Վարդանյանը և Վասիլ Շահնազարյանը:

Կանանց մրցապայքարում իրենց հավասարը չունեցան Հայկուհի Վարդանյանը, Իրինա Գրիգորյանը և Մերի Խաչատրյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: