Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 13 մարզիկ

20 Փետրվարի 2017 15:40
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 13 մարզիկ

Հրաձգության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մեծահասակներից կմրցեն Հրաչիկ Բաբայանը (հրացան), Սուրեն Բերյանը (հրացան), Քրիստիան Լաուրենը (հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ): Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հայկ Բաբայանը (հրացան), Նարեկ Ադամյանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան), Ալլա Պողոսյանը (հրացան), Հովհաննես Խաչատրյանը (վազող թիրախ), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ):

Հավաքական թիմը մրցավայր կմեկնի մարտի 6-ին: Այս տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Մարիբոր քաղաքում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: