Եվրոպական խաղեր. Տիգրան Կիրակոսյանը հաղթել է ադրբեջանցի սամբիստին և դարձել չեմպիոն

23 Հունիսի 2019 19:48
Եվրոպական խաղեր. Տիգրան Կիրակոսյանը հաղթել է ադրբեջանցի սամբիստին և դարձել չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են ընթանալ Եվրոպական խաղերը: 

52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը մրցաշարի եզրափակչում 4:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի նկատմամբ: 

Այդպիսով, մեր մարզիկը դարձել է Եվրոպական խաղերի չեմպիոն: 

Սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր մրցաշարում: 

Մինչ այս այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Արսեն Ղազարյանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: