Եվրոպական խաղեր. Ասյա Լալազարյանն ու Մաքսիմ Մանուկյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում

22 Հունիսի 2019 19:07
Եվրոպական խաղեր. Ասյա Լալազարյանն ու Մաքսիմ Մանուկյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարոնակում է ընթանալ Եվրոպական խաղերը: Այսօր մրցումային երկրորդ օրն է և պայքարի մեջ են մեր սամբիստները:

Կանանց պայքարում 48 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց Բելառուսի ներկայացուցչին:

57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը երրորդ տեղի համար պայքարում 1:9 հաշվով ցավալի պարտություն կրեց ադրբեջանցի մարզիկից:

Հավելենք, որ այսօր 82 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարելու է Դավիթ Գրիգորյանը:

 
 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: