Եվրոպական խաղեր. Դավիթ Գրիգորյանը եզրափակչում է, Մաքսիմ Մանուկյանն ու Ասյա Լալազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

22 Հունիսի 2019 15:01
Եվրոպական խաղեր. Դավիթ Գրիգորյանը եզրափակչում է,  Մաքսիմ Մանուկյանն ու Ասյա Լալազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի երկրորդ մրցումային օրը պայքարի են դուրս եկել հայ սամբիստները: Այս մասին տեղեկացնում է armnoc.am-ը:

Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։

57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում 10:1 հաշվով հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ  Իվան Պիլիպյակի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր սամբիստը 0:4 հաշվով պարտվեց ռուս Խերտեկ Սայանին: Բրոնզե մեդալի համար Մանուկյանը կպայքարի ադրբեջանցու հետ:

Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Ասյա Լալազարյանը (48 կգ), որը կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։

82 կգ քաշային կարգում Դավիթ Գրիգորյանը քառորդ եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Միշել Ալսիոյին, կիսաեզրափակչում վրացի Բեսարիոն Բետլուվակին հաղթեց նվազագույն հաշվով ու ոսկե մեդալի համար կպայքարի իմաֆեյ Եմելյանաու (Բելառուս)-Անդրեյ Պերեպելյուկ (Ռուսաստան) զույգի հաղթողըի հետ:

Լուսանկարն ու տեսանյութը՝ armnoc.am-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: