Սամբոյի աշխարհի առաջնություն. Տիգրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն

09 Նոյեմբերի 2018 23:10
Սամբոյի աշխարհի առաջնություն. Տիգրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն

Նոյեբերի 9-11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը հաջող է ստացվել մեր ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանի համար:

53 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Մեր սամբիստը եզրափակչում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուբարկովի հետ: Գոտեմարտն ավարտվել է ոչ-ոքի, սակայն հաղթանակը տրվել է ռուս մարզիկին:

Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են նաև Մաքսիմ Մանուկյանը, Արման Նազյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Գրիգորյանը և Գրիգոր Սահակյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: