Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

21 Մայիսի 2018 16:08
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափեցին 26 պետության ավելի քան 300 մարզիկ: 

Հայաստանը ներկայացնող սամբիստները կրկին հաստատեցին հայկական սամբոյի բարձր կարգը՝ նվաճելով 6 մեդալ:

Մեր լավագույն մարզիկներից վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:

Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, կրկին վանաձորցի, Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:

Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ, Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:

Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով. մեկ ոսկի, հինգ բրոնզ:

Հավելենք, որ Տիգրանը, Վաչիկը և Դավիթը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: